Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:
Այսօր Հայաստանի վարչապետը մեկնում է Վիեննա, որտեղ մարտի 29-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: