Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակը

Հյուսիսային պողոտայի հրապարակն այսօր անվանակոչվեց Եվրոպայի անվամբ: Այս միջոցառումը Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ էր:

Հրապարակի անվանակոչման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Եվրոպայի հրապարակի» վկայագիր հանձնեց ԵԽԽՎ նախագահին՝ ազդարարելով հրապարակի բացումը: