Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր կքննարկվի նվազագույն կենսաթոշակի հարցը։
Այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային՝ ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ 25 հազար 500 դրամից։
Հայաստանում մոտ կես միլիոն կենսաթոշակ ստացող կա, 17 հազարից ավելի թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից։ Կառավարության ծրագրային դրույթներից է առաջին հերթին հենց ծայրահեղ աղքատությունը վերացնելը։
Իսկ Ազգային ժողովի Տնտեսական հանձնաժողովում այսօր մի քանի օրինագիծ է քննարկվելու, այդ թվում՝ վիճակախաղերի ոլորտը խստացնող օրինագիծն ու կառավարության կատարողականը:
Վաղվանից Ազգային ժողովում կմեկնարկի քառօրյա նիստը։