Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն այսօր ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Այս համատեքստում, կողմերը կարևորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաև նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը:
Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում: