Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։
Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր:
ՍԴ անդամի թեկնածուի հավակնորդներ էին նաև հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը: Վերջին խոսքը Ազգային ժողովինն է, որը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահի առաջադրած թեկնածուին: