Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուղերձով դիմել է ժողովրդին, որտեղ փաստացի վերջնագիր է ներկայացրել խորհրդարանին՝ կա՛մ համաձայնել Եվրամիությունից դուրս գալու իր առաջարկներին՝ ապահարզանը մի քանի ամսով հետաձգելու և անհրաժեշտ օրենքներն ընդունելու պայմանով, կա՛մ ժամկետի ավարտին՝ մարտի 30-ին դուրս գալ Եվրամիությունից առանց որևէ համաձայնագրի:
Վարչապետը նշել է, որ «Բրեքզիթ»-ը մինչև հունիսի 30-ը հետաձգելու հարցով արդեն իսկ դիմել է Բրյուսելին, «վերջնաժամկետը է՛լ ավելի հետաձգելու միտք, սակայն, չունեմ», ընդգծել է Թերեզա Մեյը: