Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Վահագն Վերմիշյանը կառավարության նիստի ժամանակ, Երևան, 21-ը մարտի, 2019թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

«Ճարտարապետ եմ մասնագիտությամբ: 89 թվականին՝ երկրաշարժից անմիջապես հետո, մինչև 91 թվականը աշխատել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ, այնուհետև՝ աշխատանքային գործունեությունը Ռուսաստանի Ֆեդերացիայում, արտասահման՝ Սուդան, Չինաստան, Դուբայ, Եվրոպա: Նախագծել և կառուցել եմ 5 միլիոնից ավել շինություններ տարբեր երկրներում, այդ թվում՝ օդանավակայան «Դոմոդեդովո», Սոչիի ծովային նավահանգիստը, մեծ օբյեկտներ, քաղաքներ Սուդանում, Էրիթրեայում: Հիմա վերադարձել եմ Հայաստան՝ արդեն մեկուկես տարի, և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - կառավարության նիստի ժամանակ իր մասին պատմեց Վերմիշյանը: