Նոր Զելանդիան կխստացնի հսկողությունը զենքի շրջանառության ոլորտում

Նոր Զելանդիա - Բրենթոն Թարանթը դատարանի դահլիճում, Քրայսթչըրչ, 16-ը մարտի, 2019թ․

Նոր Զելանդիայի իշխանությունները խոստանում են խստացնել հսկողությունը զենքի շրջանառության ոլորտում՝ երեկ Քրայսչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա կատարված հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն 49 մարդ է սպանվել, մի քանի տասնյակը՝ ծանր վիրավորվել:

Ըստ ոստիկանության, ահաբեկչական հարձակման հիմնական կասկածյալը՝ Բրենթոն Թարանթը, զենքը ձեռք է բերել արտոնագրով, վերջին տեղեկությունների համաձայն՝ նա 28 տարեկան է, ժամանակին մարզիչ է աշխատել Ավստրալիայում, ապա ճամփորդել եվրոպական երկրներով, որտեղ էլ ոգեշնչվել է աջ ծայրահեղական հայացքներով:

Այսօր Նոր Զելանդիայում սգո օր է հայտարարված, ավելի վաղ վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել էր, որ տեղի ունեցածը ամենասև օրերից մեկն է երկրի պատմության մեջ: