Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում։

Այցի օրակարգում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:

Ազգային ժողովի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաև Զաարլանդի համալսարան:

Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը: