Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով 40 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել:
Հարձակումները տեղի են ունեցել Քրայսթչըրչ քաղաքում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հրազենով զինված անձը կամ անձինք ներխուժել են մզկիթներ և անկանոն կրակ բացել հավատացյալների վրա:
Տեղի ունեցածը երկրի վարչապետ Ջասինդա Արդըրնը «ահաբեկչական ակտ» է որակել: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել է 4 մարդ, երկրում անվտանգությանն սպառնալիքի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել: