ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ նիստին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ, փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: