Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Վրաստանի նախագահը նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: