Ազգային ժողովը քննարկում է աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետը երկարացնելու հարցը

Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը։

Օրակարգում երկու՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերն են, որոնք քննարկվում են առաջին և երկրորդ ընթերցումներով: