«Բոլոր հենքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու ԼՂ գործընթացին». ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը «շատ կառուցողական» է որակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը։

«Մենք Մնացականյանի հետ էլի հանդիպել ենք, բայց այս հանդիպումը համակողմանի է եղել բոլորից», - ասաց Լայչակը՝ շարունակելով. - «Ես այստեղ եմ՝ վերահաստատելու շարունակական աջակցությունը, մասնավորապես, խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, և միաժամանակ լիարժեք աջակցությունս եմ հայտնում այն աշխատանքին ու ներգրավվածությանը, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են այստեղ ներկայացնել։ Մասնավորապես, նաև պետք է նշեմ, որ ԵԱՀԿ մեր նախագահությունն իսկապես մարդակենտրոն է, հիմնական խոսքերը և կարգախոսները՝ «մարդիկ», «երկխոսություն» և «կայունություն»-ն է և միտված է, մասնավորապես, հակամարտությունների կանխարգելմանը և առավել անվտանգ ապագայի կառուցմանը՝ բազմակողմանի հարաբերությունների խթանման միջոցով»։

Լայչակը ողջունելի համարեց սահմանին բռնությունների նվազումը։

«Այն փաստը, որ բռնությունը որպես այդպիսին նվազել է սահմանին, վստահ եմ, որ այս ամենը կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը՝ խաղաղ կարգավորման նպատակով։ Բազմաթիվ են մարտահրավերներն իսկապես, բայց կարծում եմ, որ մենք բոլոր հենքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։