Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշացնում է Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին՝ մանրակրկիտ գնահատել հավանական ռիսկերը։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, ղարաբաղյան խնդրի պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ուժերը շարունակում են արգելել «այն քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր հայ ազգին պատկանելության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ ունեն»։ Պարզաբանվում է, թե անհնար է ապահովել նման անձանց անվտանգությունը։
Ռուսական կողմի դիմումները, որ անթույլատրելի են ազգային պատկանելության հողի վրա խտրական դրսևորումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ադրբեջանական կողմից անտեսվում են, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: