Ջեյմս Ապատուրայը կժամանի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ, արխիվ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը։

Մարտի 11-ին Երևանում նախատեսված է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ներկայացուցչի մամուլի ասուլիսը։