Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքմենստանը և Ռումինիան նոր տրանսպորտային միջանցք են գործարկում

Բեռնափոխադրող նավ, արխիվ

Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքմենստանը և Ռումինիան նոր տրանսպորտային միջանցք են գործարկում:

Բուխարեստում այդ երկրների արտգործնախարարները քննարկելու են միջազգային նախագծի մանրամասները։ Թուրքմենստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն այս տարվա ընթացքում պետք է փորձարկվեն առաջին բեռնափոխադրումները:

Քառակողմ այս նախագիծը կոչված է Կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի հետ` Թուրքմենստանից Կասպից ծովով Ադրբեջան-Վրաստան, ապա այնտեղից՝ Սև ծովով Ռումինիա ու Եվրոպա։