Ադրբեջանում բռնության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական բռնությունների են ենթարկվել, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:
Ընդդեմ կենցաղային բռնության Բաքվում նախապես հայտարարված երթը, որին մասնակցում էր նաև հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ոստիկանությունը ցրել է՝ թույլ չտալով շարունակել ակցիան:
Ակտիվիստների տվյալներով՝ Ադրբեջանում ամեն տարի 100 կին է մահանում ընտանեկան, կենցաղային բռնության հետևանքով: