Ռուբեն Վարդանյանի գրասենյակ․ «Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է թափանցիկ

Ռուբեն Վարդանյանը «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ, Երևան, 24-ը ապրիլի, 2018թ․

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գրասենյակը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցների հրապարակումներից հետո այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ «Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է «թափանցիկության և ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդատներին համապատասխան»։

Իսկ 2012 թվականին «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ «Սբերբանկ»-ին վաճառքից հետո Ռուբեն Վարդանյանը մեծ ռեսուրսներ և ժամանակ է ներդրել մարդասիրական գործունեությունում, ասված է հայտարարությունում:

«Վարդանյան ընտանիքը իր կարողությունների մեծ մասը բարեգործական նախագծերում ներդնելու պարտավորություն է ստանձնել դեռ 2000-ականների կեսերին», - հայտարարում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը հաղորդել էր, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար: