Փաշինյան․ Բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության, այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - շեշտել է Փաշինյանը: