Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը բռնության է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընդդիմադիրների խումբը այսօր ցանկանում էր ծաղիկներ դնել Խոջալուի զոհերի շիրիմներին, սակայն ոստիկանությունը խոչընդոտել է նրանց՝ թույլ չտալով մոտենալ հուշարձանին:
«Թուրան»-ը նշում է, որ ոստիկանների և ընդդիմադիրների միջև առճակատումը շարունակվել է մոտ կես ժամ, որի ընթացքում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակտիվիստների նկատմամբ, նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել և շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել: