Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս շաբաթ պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, տեղեկացնում է Բաքվում Վրաստանի դեսպանության պաշտոնական կայքէջը։
Ըստ հաղորդագրության, Զուրաբիշվիլին Բաքու կժամանի փետրվարի 27-ին` բանակցություններ անցկացնելով Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ադրբեջանը չորրորդ երկիրն է, որն այցելում է Զուրաբիշվլին նախորդ տարեվերջին նախագահ ընտրվելուց հետո:
Մինչ օրս նա այցել է նաև Ֆրանսիա, Բրյուսել` ԵՄ կենտրոնակայան, ինչպես նաև Աֆղանստան` հանդիպելով այդ երկրում տեղակայված վրաց զինվորականների հետ: