Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գնացքով մեկնել է Վիետնամ, որտեղ հաջորդ շաբաթ նախատեսված է նրա երկրորդ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Առայժմ օրակարգի մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ բանակցությունները կայանալու են Վիետնամի մայրաքաղաք Հանոյում՝ չորեքշաբթի օրը:
Երկու առաջնորդների առաջին՝ պատմական հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամռանը Սինգապուրում, կողմերը պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Ընդդիմախոսները պնդում են, որ չնայած ձեռք բերված համաձայնություններին՝ էական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել: Նախագահ Թրամփը, մինչդեռ, հայտարարում է, թե «առաջընթացն էական է», ուղղակի լրատվամիջոցներն այդ մասին չեն հաղորդել: