Ռուսաստանում ազատազրկված ԱՄՆ քաղաքացին չի ընդունում մեղադրանքը

Մայքլ Քալվի, արխիվ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ռուսաստանյան իշխանություններից պահանջում է ամերիկացի դիվանագետներին անհապաղ ապահովել ներդրումային ֆոնդի կառավարիչ Մայքլ Քալվիի հետ շփումների հնարավորությամբ:

ԱՄՆ քաղաքացուն Ռուսաստանում պաշտոնապես ֆինանսական խարդախության մեղադրանք է առաջադրվել, նա պահվում է նախնական կալանքի վայրում: Քալվիի փաստաբան Դմիտրի Կլետոչկինը երեկ հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը և հարցաքննության ժամանակ հրաժարվել է պատասխանել հարցերին: