Դոդոն․ Մոլդովան պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ՝ Եվրամիության ապագայի անորոշության պայմաններում:

Երեկ Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Դոդոնը հայտարարել է, թե պաշտոնական Քիշնևն ապավինում է Մոսկվային էներգակիրների, արտահանման և երկարատև հակամարտության լուծման հետ կապված:

Փետրվարի 24-ին Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: