Գարո Փայլան․ «Մայրենին ինքնություն է, պատիվդ է»

Գարո Փայլանը Երևանում, արխիվ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով թվիթերյան իր էջում հայերեն գրառում է արել՝ կոչ անելով զարգացնել մայրենի լեզուն:

«Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ», - գրել է Փայլանը: