Լիբանանի վարչապետը առաջիկայում կայցելի Հայաստան

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Հայաստանի և Լիբանանի միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերն են քննարկվել երեկ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպման ժամանակ:

Երկուստեք նշվել է, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում: