Ռուսաստանի նախագահը ուղերձով կդիմի խորհրդարանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա ուղերձով կդիմի Դաշնային ժողովին: Ուղերձը նախատեսված է կեսօրին և հեռարձակվելու է պետական հեռուստաալիքներով:

Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է արդեն երկու տասնամյակ՝ 1999 թվականից ի վեր նա կա՛մ երկրի նախագահն է, կա՛մ վարչապետը: 2018 թվականին ՌԴ նախագահը վերընտրվել է վեց տարի ժամկետով:

Քննադատները պնդում են, որ Վլադիմիր Պուտինն իր ձեռքում է պահում իշխանության ղեկին գտնվելու մենաշնորհը՝ ճնշելով ընդդիմությանը և այլախոհությունը: