Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը՝ իր անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտելու համար, այս մասին «Ազատությանը» հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։