85 տարեկանում մահացել է աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդը:
Ծագումով գերմանացի դիզայները վերջին տասնամյակներին Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր:
Լագերֆելդի մահվան պատճառը առայժմ հայտնի չէ: Վերջին շաբաթներին մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ դիզայներն իրեն վատ է զգում: Հունվարի վերջին նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ Լագերֆելդը այդպես էլ բեմ դուրս չեկավ, ինչը մտահոգել էր հանդիսատեսին: 1983 թվականից ի վեր նա ամեն ցուցադրությունից հետո անխտիր դուրս է եկել բեմ և ողջունել հանդիսատեսին: