Հայաստանը պլանավորում է չորս Սու-30-ները ստանալ 2019-ի վերջին 2020-ին սկզբին. Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնյան, արխիվ

Հայաստանը պլանավորում է չորս Սու-30 կործանիչները ստանալ 2019-ի վերջին 2020-ին սկզբին, IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանը։

Լրատվամիջոցի հարցին, թե քանի՞ նման կործանիչ Հայաստանը կցանկանար ձեռք բերել, Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 ինքնաթիռ) մասին է։

«Մենք շարունակում ենք Սու-30 ինքնաթիռների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե որքան արագորեն պատրաստ կլինի այդ արտադրանքը», - ասել է Տոնոյանը:

Վերջերս պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայկական կողմը Ռուսաստանից բազմաֆուկցիոնալ չորս կործանիչ՝ Սու-30 է գնել, ինչը ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը բնորոշեց որպես մեծ ձեռքբերում Հայաստանի համար:

Նախարարն ասել էր, որ չորս կործանիչները դեռ Հայաստանում չեն, ըստ պայմանագրի, տեղ կհասնեն «համապատասխան ժամանակում»։