Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 44 ոստիկան է զոհվել

Հնդկաստան - Քաշմիրում իրականացված ահաբեկչության հետևանքները, 14-ը փետրվարի, 2019թ․

Պաշտոնական Դելին Իսլամաբադից պահանջել է միջոցներ ձեռնարկել Պակիստանի տարածքից գործող ահաբեկչական խմբավորումների դեմ՝ այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով Քաշմիրում սպանվել է Հնդկաստանի ոստիկանության 44 աշխատակից։

Երեկ տեղի ունեցած հարձակումից հետո Հնդկաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Իսլամաբադին «դադարեցնել աջակցությունը ահաբեկիչներին և ահաբեկչական խմբավորումներին», որոնք Պակիստանն օգտագործում են որպես բազա և հարձակումներ իրականացնում այլ երկրների վրա։