Թբիլիսին բանակցում է «Գազպրոմ»-ի հետ՝ Ռուսաստանից գազ գնելու շուրջ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան:
Նախարարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվում է ոչ միայն Ռուսաստանից գազ գնելու հարցը, այլև Հայաստան գազի տարանցման պայմանները: «Մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի Վրաստանի էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնենք, ունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի մատակարար», - ասել է Կոբուլիան:
Վրաստանի գազի մատակարարը վերջին տարիներին ադրբեջանական SOCAR-ն էր, որն այս տարեսկզբին հայտարարեց, թե 10 տոկոսով բարձրացնում է կապույտ վառելիքի գինը: