Առաջիկա օրերին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն․ Զախարովա

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները առաջիկա օրերին կհանդիպեն, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Մյունխենում՝ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարի հետ», - ասել է Մարիա Զախարովան:

Վերջինս նշել է, որ Լավրովը հավաքում ելույթ է ունենալու Մեծ Եվրոպայից մինչև Մեծ Եվրասիա համագործակցություն հաստատելու՝ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ:

Մյունխենի համաժողովը կանցկացվի փետրվարի 16-18-ը: