ԱՄՆ մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ երեկ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված։
Նախագիծը ներկայացնող սենատորների թվում են հանրապետական Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այլ անդամներ:
Մենենդեսը հայտարարել է, որ օրենսդիրները վճռական են տրամադրված՝ գործողություններ ձեռնարկելու ի պատասխան Ուկրաինայում Մոսկվայի ագրեսիայի, Սիրիայում հումանիտար ճգնաժամի, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ-Ասադին։