Ուզբեկստանի անվտանգության ծառայության արդեն նախկին պետը «քրեական հետապնդման է ենթարկվում»

Իխտիյոր Աբդուլաև, արխիվ

Ուզբեկստանի անվտանգության ծառայության արդեն նախկին ղեկավարը քրեական հետապնդման է ենթարկվում` կաշառության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով, հաղորդում է «Ազատության» ուզբեկական ծառայությունը՝ վկայակոչելով գործին ծանոթ անձանց, որոնց ինքնությունը չի հրապարակում:

Իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնապես չեն հաստատել այդ հաղորդումը:

Երեկ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, թե Իխթիյոր Աբդուլաևը հրաժարական է ներկայացրել Պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնից առողջական խնդիրների պատճառով: