Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ կլինի փետրվարի 8-10-ը: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: