Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ի նիստում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Ծրագիրը քննարկելու նպատակով ԱԺ նիստ տեղի կունենա փետրվարի 12-ին ժամը 10։00-ին», - գրել է Միրզոյանը։
Կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունեց հնգամյա ծրագիրը։
Նախքան քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և ըստ էության այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը։