Այս տարվա հունվարին նախորդի համեմատ ՃՏՊ-երի հետևանքով զոհերի էական նվազում ունենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է. - «Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին»:

Վարչապետի փոխանցմամբ, ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին: Եվ այս առումով դինամիկան հուսադրող է, գրել է Փաշինյանը։