Երկու վարչությունների միաձուլման ճանապարհով ստեղծվում է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որի համաձայն ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլվում են՝ դառնալով մեկ՝ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։