Թուրքիան դատապարտել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշումը:
«Հայերի, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են, չունեն որևէ իրավական հիմք և հակասում են պատմական փաստերին», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Մակրոնը իր որոշման մասին հայտարարել է երեկ Փարիզում՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում:
«Առաջիկա շաբաթների ընթացքում, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի այն», - մասնավորապես ասել է Ֆրանսիայի նախագահը: