Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում հանդիպել է Ջոզեֆ Դոլի հետ

Րաֆֆի Հովհաննիսյան, Ջոզեֆ Դոլ,

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Համաեվրոպական ղեկավարը և Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները հանրապետությունում և տարածաշրջանի մարտահրավերները», - ասված է «Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաև մասնակցել է և ելույթով է հանդես եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում: