Փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում է նախատեսվում՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար, հաղորդում են ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հանդիպման վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը հաղորդում է միայն, որ քննարկվելու են Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից:
Երեք երկրները հայտարարել են, որ ցանկանում են քաղաքական լուծում գտնել՝ վերջ տալու Սիրիայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին:
Տե՛ս նաև այստեղ