Խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնատար անձի

ՀՀ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի տեսուչ Ա. Պ.֊ին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ 5 միլիոն դրամ և 5 հազար դոլար գումար հափշտակելու համար, տեղեկացնում է Հատուկ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Տարածված հաղորդագրության համաձայն, Ա.Պ.֊ն 2018 թվականի մայիսին և օգոստոսին երկու քաղաքացիներից ստացել է մի դեպքում 5 հազար դոլար, մյուս դեպքում՝ 5 միլիոն դրամ, վերջիններիս օգտին գործողություններ կատարելու համար, սակայն խաբեությամբ հափշտակել այդ գումարները և որևէ քայլ չի ձեռնարկել։

ՊԵԿ տեսուք Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախություն) հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա հետ ապօրինի գործարքների գնացած քաղաքացիներից երկուսին նույնպես մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու, կաշառք տալու փորձի համար, երրորդի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: