Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
«Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն», - ասված է տարածած հաղորդագրության մեջ: