Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանին գումարների փոխանցման նոր մեխանիզմ կգործարկեն

Եվրոյի, դոլարի և իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այսօր վճարումների նոր՝ հատուկ մեխանիզմ կթողարկեն, որը հնարավորություն կտա գումարներ փոխանցել Իրանին՝ չխախտելով ամերիկյան պատժամիջոցները:

Եվրոպական եռյակն այս կերպ փորձում է ուժի մեջ թողնել գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականին կնքված համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգների նախագահը անցած մայիսին միակողմանի դուրս եկավ՝ վերականգնելով պատժամիջոցները Իրանի նկատմամբ: