Իրանը չի ենթարկվի Արևմուտքի ճնշումներին և չի դադարեցնի բալիստիկ հթրիռների արտադրությունը

«Պաշտոնական Թեհրանը չի ենթարկվի Ֆրանսիայի և մի շարք այլ արևմտյան պետությունների գործադրած ճնշումներին և չի դադարեցնի բալիստիկ հթրիռների արտադրությունը», - այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին:

«Իրանի հրթիռային զենքերի շուրջ բանակցությունները անընդունելի են: Ֆրանսիական կողմը այս խնդրին անդրադառնում է իր տարածքում ծավալված հակակառավարական ցույցերից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով», - հավելել է իրանցի պաշտոնյան:

Դրա հետ մեկտեղ, գեներալ Ֆիուզաբադին նշել է, որ պաշտոնական Թեհրանը չի պատրաստվում ընդլայնել իր տրամադրության տակ գտնվող հրթիռային զինանոցի գործողության շառավիղը:

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին, որ եթե այս խնդրի շուրջ առաջընթաց չարձանագրվի Իրանի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել: