Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է։
Ըստ կոմիտեի, վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։
«Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, կա 1 մեկ զոհ, 6-ը՝ վիրավորվ։