Վերաքննիչ դատարանում մեկնարկել է կալանքը երկարաձգելու դեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը:

Պաշտպանական կողմը բողոքարկում է Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 18-ի որոշումը, որով առաջին ատյանի դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։​

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: