Կրակոցներ Աբովյանի ռեստորաններից մեկում, կա մեկ զոհ, 6 վիրավոր. Ոստիկանություն

Ոստիկանության գլխավոր շենքը Երևանում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 1։30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած:

«Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում։